211652_close_icon

Եգիպտոսն արգելափակել է Թուրքիայի հարցով ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը

views-count3231 դիտում article-date 11:57 17-07-2016
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել ընդունել Թուրքիայում բռնությունները և անկարգությունները դատապարտող հայտարարությունը: Ինչպես հաղորդում է BBC-ն, ՄԱԿ-ում Եգիպտոսի մշտական ներկայացուցիչ Ամր Աբուլաթթան դեմ է քվեարկել ձևակերպմանը, որը կոչ է անում բոլոր քաղաքական կուսակցություններին «հարգել Թուրքիայի կառավարության ժողովրդավարական ընտրությունը»: «Մենք տարբեր ջևակերպումներ ենք առաջարկել, որոնք հարգանք ենք դրսևորում իրական ժողովրդական ու սահմանադրական սկզբունքների հանդեպ, սակայն ամերիկացիները հրաժարվեցին փոխգործակցությունից»,-Reuters-ին տված հարղազրույցում ասել է Աբուլաթթան: Հայտարարությունն ընդունելու համար անհրաժեշտ էր, որպեսզի դրան կողմ քվեարկեին ԱԽ-ի բոլոր 15 անդամ պետությունները:

Նմանատիպ նյութեր