211652_close_icon
views-count3199 դիտում article-date 15:04 11-04-2017

Դոնալդ Թրամփը փակում է իր մոդելային գործակալությունը

1999 թվականին ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հիմնադրված Trump Models գործակալությունը կդադարեցնի իր գործունեությունը։ Այդ մասին հայտնում է Business Insider-ը՝ հղում անելով Trump Organization-ի մամուլի քարտուղարին։ Վերջինիս խոսքով՝ որոշումը Թրամփն ընդունել է վերջերս Miss Universe Organization-ը վաճառելուց անմիջապես հետո։ Հավելել է նաև, որ ընկերությունը կենտրոնացել է իր հիմնական բիզնեսի վրա՝ գոլֆի, հյուրանոցային ու անշարժ գույքի ոլորտներում։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Թրամփի մոդելային գործակալությունը սկսել է կորցնել իր մոդելներին, քանի որ ընկերության նախկին մենեջերը նոր նախագիծ է ձեռնարկել և հավաքագրում է նրանց Թրամփին պատկանող գործակալությունից։

Նմանատիպ նյութեր