Դոնալդ Թրամփը հերքել է կեղծամ կրելու մասին լուրերը և թույլ տվել դիպչել իր մազերին. տեսանյութ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինա նահանգում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր հանրահայտ մազերը կեղծամ չեն, գրում է New York Post-ը:
Ապացուցելու համար նախագահի թեկնածուն հարթակ է հրավիրել առջևի շարքում նստած մի աղջկա և խնդրել նրան դիպչել իր մազերին և ասել՝ կեղծա՞մ է դրած, թե՞ ոչ:
«Կարծում եմ, որ այդպես էլ կա»,-ասել է աղջիկը, ինչից հետո Թրամփը թերթը նետել է ամբոխի վրա: