211652_close_icon
views-count2877 դիտում article-date 14:12 11-04-2017

ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Մոսկվա. պատճառը Սիրիայի իրադարձությունների ֆոնին ռուս-ամերիկյան լարված հարաբերություններն են

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը երկօրյա այցով կժամանի Մոսկվա։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։ Սա Թիլլերսոնի առաջին այցն է ՌԴ պետքարտուղարի պաշտոնում։ Ապրիլի 12-ին նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այցելության հիմնական նպատակը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելն է հատկապես այն բանից հետո, երբ ապրիլի 7-ի գիշերը ամերիկյան կողմը հրթիռակոծեց Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված Շեյրաթ ավիաբազան, որը պատկանում է սիրիական կառավարական ուժերին։ Միջադեպն էլ ավելի սրեց Մոսկվայի ու Վաշինգտոնի՝ առանց այն էլ ոչ բարիդրացիական հարաբերությունները։ Լավրովը Թիլլերսոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ դրանով ամերիկյան իշխանությունները միայն օգնում են ծայրահեղականներին, որոնց դեմ մեծ պայքար է տանում ՌԴ-ն։

Նմանատիպ նյութեր