211652_close_icon
views-count4764 դիտում article-date 11:49 11-02-2018

ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիա է մեկնում

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնն այսօրվանից սկսկում է իր այցը մերձավորարևելյան տարածաշրջան։ Շրջագայությունը կտևի մինչև փետրվարի 16-ը, հաղորդում է Tass-ը։ Նա այցելելու է Հորդանան, Թուրքիա, Լիբանան, Եգիպտոս և Քուվեյթ։ Հորդանանից Թիլլերսոնն ուղևորվելու է Թուրքիա, որտեղ քննարկվելու են ինչպես տարածաշրջանային հակամարտությունները, այնպես էլ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները։ Հայտնի չէ, սակայն, թե Թիլլերսոնը թուրքական ղեկավարությունից ում հետ է հանդիպումներ անցկացնելու։ Լրագրողների հետ հանդիպմանը սիրիական Աֆրինում թուրքական զորքի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ հնչած հարցին նա պատասխանել է. «Մենք կոչ ենք անում նրանց զսպվածություն ցուցաբերել։ Ակնհայտ է, որ ստիպված ենք լինելու աշխատել թուրքերի հետ և պարզել նրանց հետագա ծրագրերը»։

Նմանատիպ նյութեր