3201 դիտում
14:02 10-04-2017
Մեծ Բրիտանիան G7-ի երկրներից կպահանջի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը G7-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը, որը մեկնարկելու է այսօր՝ Իտալիայի Լուկկա քաղաքում, պահանջելու է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, գրում է Times թերթը։
Ջոնսոնը պարզաբանել է իր պահանջը՝ Մոսկվան շարունակում է մնալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մեղավորներից մեկը և պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն դեպքում, երբ ռուսական իշխանությունները հրաժարվեն Դամասկոսին աջակցություն ցուցաբերելուց։
«Մեծ Բրիտանիան հասնելու է ՌԴ-ի դեմ արևելյան պետությունների պատժամիջոցների սահմանմանը, եթե Մոսկվան չդադարեցնի Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ասադի հետ շփումները հակամարտության առումով»,-ասել է Ջոնսոնը։
Նշվում է, որ համապատասխան փաստաթուղթն արդեն իսկ պատրաստ է։
Նմանատիպ նյութեր
1323 դիտում
15:14 26-04-2022
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
10146 դիտում
22:31 15-04-2018
Մեծ Բրիտանիան պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել ռուսաստանցի օլիգարխների դեմ
389 դիտում
13:53 05-07-2022
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի դեմ
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը