211652_close_icon
views-count7341 դիտում article-date 19:48 08-04-2017

Կիպրոսի խորհրդարանի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի խորհրդարանը ապրիլի 7-ին տեղի ունեցած նիստի ժամանակ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել այն: Ինչպես հաղորդում է [url=https://www.armenpress.am/arm/news/886094/kiprosi-khorhrdarani-nakhagahy-koch-e-arel-mijazgayin-hanrutyany.html]«Արմենպրես»[/url]-ը, այս մասին հայտնում է Cyprus News Agnecy-ն: Խորհրդարանի նիստի աշխատանքները սկսելուց առաջ խորհրդարանի խոսնակ Դեմետրիս Սիլուրիսը, դիմելով ներկաներին, նշել է, որ անգամ թեպետ հարյուր տարի է անցել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից, երբ թուրքական պետությունն էթնիկ զտում իրականացրեց հայերի դեմ, Թուրքիան շարունակում է ժխտել մեկ ու կես միլիոն հայերի սպանդը: Սիլուրիսը նշել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից էր, իսկ Եվրոպայում հենց առաջինն էր, որ 1975 թվականին ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը` պահանջելով պատմական ճշմարտության վերականգնում:

Նմանատիպ նյութեր