211652_close_icon
views-count2339 դիտում article-date 10:39 05-04-2017

Այնպես չէ, որ ճգնաժամն ինչ-որ անթրաշ լյումպենների շրջանում է. ճգնաժամն ամենուր է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Խնդիրը չի սահմանափակվում զուտ ընտրություններով, պարզապես դրանք ևս մեկ անգամ ակնհայտ դարձրին խոր հոգևոր ճգնաժամը, որը մենք ապրում ենք։ Բայց այնպես չէ, որ ճգնաժամը մի տեղ է՝ ինչ-որ անթրաշ լյումպենների շրջանում, իսկ ահա մենք «բարձունքներում» ենք և կարող ենք այնտեղից քննադատական կամ ծաղրական բառեր հնչեցնել։ Մենք էլ ենք այդ ճգնաժամի մասը։ Ասելով «մենք»՝ ես նկատի անեմ պետական, քաղաքական և հասարակական ինստիտուտները, այդ թվում՝ կուսակցություններն ու լրատվամիջոցները։ Եվ եթե մեծամասնությանը մեզ չի հավատում և հավատում է Ավետիք Իսահակյանի նկարով թղթերին, ապա դա որքան չհավատացողների, այնքան էլ մեր խնդիրն է: Այդ տարրական վերլուծությունը չանելով` կուսակցությունների մի մասը սկսեց «աբիժնիկական» հայտարարություններ անել: Բայց եկեք, ի վերջո, հասկանանք, թե ինչու է մեր բնակչության մեծ մասը դիմել այդ, կարելի է ասել, «դեմարշին»: Պատճառներից մեկը պարզ հաշվարկն է: Պողոսն առաջարկում է 10 հազար դրամ. Պետրոսը խոստանում է 5 տարվա ընթացքում ամեն տարի աշխատավարձը բարձրացնել 100 հազար դրամով: Հաշվի առնելով, որ ոչ առաջինի, ոչ էլ երկրորդի նկատմամբ որևէ վստահություն չկա, շատ տրամաբանական է «նաղդը» վերցնել և 5 տարով մոռանալ երկուսին էլ: Իհարկե, դրան գումարվում են ֆեոդալական ավանդույթները, պետության վրա թքած ունենալը, պետության օրենքները որպես ինչ-որ խանգարող հանգամանք դիտարկելը: Բայց մենք ի՞նչ ենք անում, որ մարդկանց այդ մտածելակերպը փոխվի: Փառաբանում ենք զինված քաղաքական պայքարը: Խոստանում ենք շեյխերի կամ «կարմիր Չինաստանի» միջոցով միլիարդներ բերել: Կոչ ենք անում վերացնել արագաչափերը: Այդ հոսանքին տրվելով՝ ցանկանում ենք, որ լյումպենները քաղաքացի՞ դառնան: Նման բան հնարավոր չէ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր