211652_close_icon
views-count31226 դիտում article-date 09:21 18-01-2018

Անթրաշ, չստիկով տաքսու վարորդները կրկին «Զվարթնոց»-ում են. Կարեն Կարապետյանի հանձնարարականը չի կատարվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած տարվա ամռանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություն իրականացնող անձանց և, ընդհանրապես, անհատ տաքսու վարորդներին լիցենզիա տրամադրելուց հետո էլ վերահսկողության տակ պահելու մասին, այդպես էլ մնացել է անկատար: Հիշեցնենք` Կարեն Կարապետյանը ոլորտն այսպես էր նկարագրել. «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում և այլն»: Թեև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից պնդում են՝ տրանսպորտային պետական տեսչության աշխատակիցների կողմից ամենօրյա վերահսկողություն իրականացվում է, անգամ մի քանիսը վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ օրենքով սահմանված պահանջներին չբավարարելու համար, սակայն իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Տրանսպորտային պետական տեսչության պետի տեղակալ Դ. Մելքոնյանն էլ «Ժողովուրդ»-ին ասել է, թե տաքսիների վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր