Փնթի, «անթրաշ» մոտեցմանը հաճոյանալու համար աշխատում է նաև «քաղաքական» և «հրապարակախոսական» միտք. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ավելի «կենցաղային» խնդիրներում նույնն է: Կառավարությունը որոշել է տուգանել ծխախոտի մնացորդը փողոցում նետողներին 16 հազար դրամով: Չեմ պատկերացնում, թե ինչպես է դա արվելու՝ արդյոք ամեն մի ծխողի կողքին ոստիկան է կանգնելու և սպասելու՝ մինչև քաղաքացին ծխի-վերջացնի, և կախված նրանից, թե որտեղ է նա գցելու ծխախոտի մնացորդը, ըստ դրա տուգանի կամ չտուգանի:
Բայց ինքնին գաղափարն, իհարկե, ողջունելի է: Թրենդային «ժողովրդական» ռեակցիան այդ որոշմանը հետևյալն է՝ «արա, էս խեղճ ժողովրդին մեռան կլպելով, խեղճ մարդկանց ի՞նչ աշխատավարձ եք տալիս, որ հըլը 16 հազար էլ տուգանում եք»:
Ըմբոստանում են, ընդվզում են մարդիկ: Նման փնթի, «անթրաշ» մոտեցմանը հաճոյանալու համար աշխատում է նաև «քաղաքական» և «հրապարակախոսական» միտքը:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: