211652_close_icon
views-count3974 դիտում article-date 10:23 05-04-2017

«Մարդիկ իրենց ձայնը ծախել են, ի՞նչ պայքարենք». ՕՐՕ-ն դուրս չի գա փողոց. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չնայած ընտրություններում ստացած փոքր ձայներին ու հայտարարությանը, թե «ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը ևս մեկ մեծ հետքայլ արձանագրեց, և սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն», ՕՐՕ-ն դուրս չի գա փողոց ու իր համակիրների հետ չի գնա փողոցային պայքարի: Երեկ կայացել է ՕՐՕ–ի հետընտրական ժողովը, որի ընթացքում ՕՐՕ-ի ղեկավարները՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը ներկաներին բացատրել են, որ այս պահին փողոցային պայքարի իմաստ չկա: Ասել է թե՝ հետընտրական պայքար չի լինի, ՕՐՕ-ն փողոց դուրս չի գա: Հավաքի ժամանակ հնչել է նաև կարծիք, թե «մարդիկ իրենց ձայնը ծախել են իշխանությանը, ի՞նչ պայքարենք»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր