211652_close_icon
views-count5944 դիտում article-date 17:21 02-04-2017

«Բորուսիան» Օբամեյանգին կարող է պատժել դիմակ կրելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դորտմունդի «Բորուսիան» կարող է պատժել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, որը «Շալկեի» դարպասը գրավելուց հետո դիմակ էր հագել: Փետրվարին Օբամեյանգը նույն դիմակով նկարահանվել էր Nike-ի գովազդային հոլովակում. դիմակը պատրաստել էին հատուկ այդ գովազդային արշավի համար: Սակայն դա կարող է գաբոնցու համար խնդիրներ առաջացնել, քանի որ «Բորուսիայի» տեխնիկական հովանավորը Puma ընկերությունն է: «Առայժմ ոչինչ չեմ կարող հաստատել: Սակայն եթե պարզվի, որ դա գովազդ էր, մենք նրա հետ կզրուցենք, նա կարող է խնդիրներ ունենալ», ասել է «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր