211652_close_icon
views-count5434 դիտում article-date 20:49 01-04-2017

«Ուզում եմ ապտակել ձեզ». Ֆիլիպինների նախագահը ԵՄ ներկայացուցիչներին «անառակի որդիներ» է անվանել

Ֆիլիպինների նախագահ Ռոդրոգո Դուտերտեն, որը հայտնի է իր սկանդալային հայտարարություններով ու վարքով, հակադարձել է Եվրոպական Միության այն ներկայացուցիչներին, որոնք քննադատել են իր նախաձեռնած հակաթմրանյութային արշավը: «Եկեք մեզ մոտ և մենք կզրուցենք: Բացի այդ, ուզում եմ ապտակել ձեզ»,- ասել է Դուտերտեն նախագահական պալատում ելույթ ունենալու ժամանակ: Ինչպես հայտնում է [url=http://www.reuters.com/article/us-philippines-duterte-eu-idUSKBN1733A8?il=0]Reuters[/url]-ը, Դուտերտեն «անառակի որդիներ» է անվանել այն ԵՄ պաշտոնյաներին, որոնք Ֆիլիպինների իշխանություններին կոչ էին արել վերջ տալ արյունալի գործողություններին և թմրանյութից կախվածության բուժման հաստատություններ բացել: Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարի հունիսի 30-ից ի վեր, երբ Դուտերտեն ստանձնել է նախագահի պաշտոնը, Ֆիլիպինների իրավապահները թմրանյութերի ապօրինի տարածման կասկածանքով 8.000-ից ավելի մարդ են սպանել:

Նմանատիպ նյութեր