211652_close_icon
views-count6062 դիտում article-date 22:12 31-03-2017

Հարավային Օսիայի նախագահի թեկնածուները չեն կարողացել պայմանավորվել, թե հեռուստաստուդիայում ով որտեղ է նստելու, և ձախողել են հեռուստադեբատը

Հարավային Օսիայում նախագահի թեկնածուների և նրանց վստահված անձանց միջև նախընտրական հեռուստադեբատները չեն կայացել: Պատճառը քաղաքական տարաձայնությունները չեն, չնայած, դրանք էլ քիչ չեն: Ուղիղ եթերը խաթարվել է այն պատճառով, որ թեկնածուները չեն կարողացել համաձայնության գալ, թե ինչ կարգով են նստելու «Իռ» հեռուստաընկերության փոքր ստուդիայում: Նախագահական ընտրությունները Հարավային Օսիայում կկայանան ապրիլի 9-ին, 3 թեկնածու է գրանցվել՝ գործող նախագահ Լեոնիդ Թիբիլովը, ներկայիս խոսնակ Անատոլի Բիբիլովն ու տեղի Պետանվտանգության կոմիտեի աշխատակից Ալան Գագլոևը: Ինչպես հաղորդում է «Ռես» տեղեկատվական գործակալությունը, «եթերի ձախողման պատճառն այն է, որ թեկնածուներից մեկը՝ Անատոլի Բիբիլովը, չի համաձայնել «Իռ» հեռուստառադիոընկերության ղեկավարության հետ ուղիղ եթերի ժամանակ տաղավարում մասնակիցների նստելու կարգի շուրջ: Իսկ ՊԱԿ-ի աշխատակից Ալան Գագլոևը, որը նույնպես թեկնածու է, հրաժարվել է նստել այնտեղ, որտեղ ցանկացել է Բիբիլովը»: Նախագահի թեկնածուներից զատ դեբատներին պետք է մասնակցեին նաև թեկնածուների վստահված անձինք: Հարավօս բլոգեր Ալան Պարաստաևը դրական բան է գտել այդ միջադեպում: «Կավկազսկի ուզելի» իր բլոգում նա փաստարկներ է բերել: • «Մի փոքր բազմազանություն. ո՞վ էր սպասում նման բանի: Ավելի շուտ սպասում էին ընտրությունների ձախողմանն, այլ ոչ թե դեբատների: • Դա իրականում պակաս ինֆորմատիվ չէ (քաղաքական առումով), քան կես ժամ ինքնագովերգումն ու նվաստացնող քննադատությունը: • Յուրաքանչյուր թեկնածու իրեն ցույց տվեց այնպիսին, ինչպես ինքն է իրեն տեսնում. Բիբիլովը բոլորի տեղերը կփոխի, Գագլոևը պարզապես ինքն իրեն ցույց կտա: Թիբիլովը բոլորին կհաշտեցնի: • Հեռուստաընկերությունում դեբատների համար նոր տաղավար կկառուցեն»: Այս նախընտրական արշավի ընթացքում «Իռ» հեռուստաընկերության ուղիղ եթերում արդեն մի քանի դեբատ է անցկացվել: Առաջին դեբատին երեք թեկնածու է մասնակցել՝ նախագահ Լեոնիդ Թիբիլովը, խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովն ու ՊԱԿ աշխատակից Ալան Գագլոևը: Հաջորդ երկուսին մի անգամ Թիբիլովը չի մասնակցել, երկրորդ անգամ՝ Բիբիլովը: Որպես օրինակ նշենք հեռուստադեբատը, որն անցկացվել է 2017թ-ի մարտի 24-ին: [url=https://jam-news.net/?p=28022&lang=hy]JAMNEWS[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր