Իրանը և Ավստրալիան չեն կարողացել պայմանավորվել իրանցիների արտաքսման հարցի շուրջ
Իրանի և Ավստրալիայի միջև անցկացվել են բանակցություններ, որոնց ժամանակ կողմերը պետք է համաձայնեցնեն Ավստրալիայում անօրինականորեն գտնվող Իրանի քաղաքացիների արտաքսման հարցը: Այդ մասին իրանական դիվանագիտական անանուն աղբյուրը:
Ավստրալական The West Australian newspaper պարբերականը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ Ավստրալիայում գտնվող իրանցիները կարող է վերադարձվեն Իրան այն համաձայնագրով, որը կողմերը պատրաստվում են ստորագրել:
Նախօրեին թերթը հայտնել էր, որ այս շաբաթ բանակցությունների նպատակով Ավտրալիա է այցելել բարձր մակարդակի իրանական պատվիրակությունը: Աղբյուրի խոսքով՝ Իրանի քաղաքացիները ազատ են բնակության և աշխատանքի վայր ընտրելու հարցում և եթե որևէ մեկը ցանկություն ունենա Վվերադառնալու Իրան, ապա դա կարող է անել կամովին:
Ներկա պահին Ավստրալիայի Մանուս կղզում գտնվում է Իրանի շուրջ 300 քաղաքացի, 166-ը՝ Նաուրու կղզում և ևս 440 հոգի՝ ներգաղթյալների համար նախատեսված ճամբարներում: