211652_close_icon
views-count8585 դիտում article-date 22:33 31-03-2017

Շուշիի պարսկական «Վերին մզկիթ»-ում իրականացվում են հնագիտական պեղումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շուշիում գտնվող իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում մարտի 21-ից իրականացվում են հնագիտական պեղումներ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, հնագիտական արշավախմբի ղեկավար Նժդեհ Երանյանն ասել է, որ պեղումները մոտավոր տևելու են մեկ ամիս: «Այս մզկիթը կառուցվել է 1883 թվականին՝ իրանցի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով։ Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի: Այդ ուսումնասիրությունները թույլ են տալու ավելի ճիշտ կատարել հուշարձանի վերականգնման աշխատանքը: Պեղումների արդյունքում հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել մզկիթի պատմական միջավայրի մասին»,- ասել է Ն. Երանյանը և ընդգծել, որ օտարների պատմամշակութային ժառանգության պահպանության նկատմամբ արցախցիների դրսևորած հոգատար վերաբերմունքի մասին է վկայում նաև այն իրողությունը, որ Շուշիի իրանական «Վերին մզկիթն» արդեն մեկ անգամ վերականգնվել է: [url=http://artsakhpress.am/arm/news/64325/shushii-parskakan-verin-mzkitum-um-irakanacvum-en-hnagitakan-pexumner-lusankarner.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր