slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայաստանի 29 հնավայրերում այս տարի անցկացվելու են հնագիտական պեղումներ
211652_close_icon

Հայաստանի 29 հնավայրերում այս տարի անցկացվելու են հնագիտական պեղումներ

views-count7027 դիտում article-date 21:06 15-06-2018
Հայաստանի 29 հնավայրերում այս տարի հնագիտական պեղումներ կիրականացվեն: «[url=https://armenpress.am/arm/news/937685.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Նրա խոսքով՝ հունիսի 5-ին Մշակույթի նախարարությունում քննարկվել են հնագիտության ինստիտուտի կողմից ներկայացված հայտերը՝ բաց թերթիկներ ստանալու համար: «Այդ 29 հայտերով նախատեսված մեր աշխատանքները կսկսենք հունիսից և կշարունակենք մինչև նոյեմբեր»,-ասաց նա: Պավել Ավետիսյանի խոսքով՝ պեղումները կիրականացվեն երեք բլոկով: «Առաջինը դա մեր բազային հուշարձանների ուսումնասիրությունն է, որն անում ենք ինստիտուտի գիտահետազոտական ծրագրերին համապատասխան: Այդ ծրագրերը հաստատված են պետության կողմից և ունեն պետական ֆինանսավորում: Իրականացվում են նաև վերականգնման, ամրակայման աշխատանքներ, ինչպես նաև փրկարարական պեղումներ»-ասաց նա: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը փրկարարական պեղումներից առանձնացրեց Դաշտադեմի ամրոցում իրականացված աշխատանքները: «Պեղումներն այնտեղ արդեն մեկնարկել են՝ Դաշտադեմի ամրոցի վերականգնման ծրագիրն ապահովելու նպատակով: Այս ամիսն էլ կաշխատենք, և կհանձնենք ճարտարապետներին»,-հավելեց հնագետը: Պավել Ավետիսյանը Հայաստանյան հասարակական գիտությունների կարևորագույն խնդիրներից մեկը համարում է միջազգայնացումը: «Հայաստանյան գիտական խնդիրները պիտի միջազգային գիտության համար խնդիր դառնան, իսկ դրան օգնում են համագործակցությունը տարբեր երկրների հետ»,-ընդգծեց Ավետիսյանը, կարևորելով տարբեր երկրների հետ փորձի փոխանակումը: «Հայաստանի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գործն այսօր հնագիտական ինտեգրացիայի շնորհիվ, ակնհայտորեն դարձել է միջազգային գիտության համար հետաքրքիր մի դաշտ»,-փաստեց ինստիտուտի տնօրենը, վստահեցնելով, որ եթե լուծվի տեղական լաբորատորիաներ ունենալու խնդիրը, ամեն տարի 15 միջազգային ծրագիր իրականացնելու փոխարեն, ինստիտուտը 30-40-ը կիրականացնի: Հայաստանյան հնագիտության կարևոր ձեռքբերումներից և առանձնահատկություններից մեկն , ըստ Ավետիսյանի, պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերի ուսումնասիրությունն է միջազգային լաբորատորիաներում: « Այս պահին աշխարհի տարբեր լաբորատորիաներում մի շարք գտածոներ ուսումնասիրության են ենթարկվում և ամեն օր նոր արդյունքներ ենք ստանում»,-հավելեց նա:

Նմանատիպ նյութեր