211652_close_icon
views-count3573 դիտում article-date 12:44 30-03-2017

Իվանկա Թրամփն անվճար կաշխատի Սպիտակ Տանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, հայտարարել է, որ պաշտոնապես կդառնա իր հոր թիմի աշխատակիցը, սակայն կատարած աշխատանքի համար չի վարձատրվի, հաղորդում է Ria Novosti-ն։ Նրա տարածած հայտարարության մեջ նշվում է, որ որոշ մարդկանց մտահոգության մասին է լսել այն առնչությամբ, որ ինքը եղել է իր հոր «դե-ֆակտո» խորհրդականը, չնայած որևէ պաշտոն չունի։ Իսկ Սպիտակ Տունն էլ, իր հերթին, հայտարարություն է տարածել, որում ողջունել է Իվանկայի որոշումը։ Հիշեցնենք, որ Ի. Թրամփը հատարարել էր ամենասկզբում, որ մտադիր չէ որևէ պաշտոն զբաղեցնել իր հոր վարչակազմում։ Նրա ամուսինը՝ գործարար Ջարեդ Քուները, հանդիսանում է Դոնալդ Թրամփի խորհրդականը, միաժամանակ նշանակվել է Սպիտակ Տան նորարարությունների գծով վարչության ղեկավարի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր