Իվանկա Թրամփին աշխատասենյակ կհատկացվի Սպիտակ Տանը, ինչպես նաև հասանելիություն՝ գաղտնի տեղեկատվությանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, կաշխատի Սպիտակ Տանը՝ իր աշխատասենյակում։ Այդ մասին հայտնել է New York Post պրբերականը՝ հղում անելով իր փաստաբան Ջեյմի Գորելիքին։
Ըստ նրա՝ Իվանկա Թրամփը նախագահական վարչակազմում որևէ ծառայողական պաշտոն չի ունենա, պարզապես, ինչպես նշել է փաստաբանը, «կամավոր հիմունքներով կհետևի կառավարության աշխատակիցների համար սահմանված կարգ ու կանոնին»։
Թերթը, սակայն նշում է, որ վերջինս հսանելիություն կարող է ունենալ նաև գաղտնի տվյալների։
Նշենք, որ Իվանկա Թրամփի ամուսինը՝ Ջերալդ Քուշները, հանդիսանում է նախագահի ավագ խորհրդականը։