Զգուշացե՛ք Մաշտոցի 5 հասցեում կայանելուց
Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/gevorget] էջում [/url]գրել է.
«Այն ամենը, ինչ պետք է իմանալ հայկական պետականության մասին
Սա Մաշտոցի 5 հասցեն է: 2002 թվականին Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները այս հասցեում գտնվող խանութների տերերից փող են հավաքել՝ մայթը նեղացնելու և ավտոկանգառը մեծացնելու համար (մի 10.000 դոլար):
Հետո «Փարքինգ Սիթի»-ն գալիս և սխալ գծանշում է անում: Գծանշում անելիս այստեղ մի ոստիկանի՝ անիվները տրաքած մեքենա էր կանգնած, այդ հատվածը չէին ներկել: Ճիշտն ասած՝ ոչ ոք չմտածեց, որ գծանշումը միտումնավոր են սխալ արել:
Այժմ Ճանապարհային ոստիկանությունը Խորենացի փողոց-Մաշտոցի պողոտա տեսախցիկը տեղափոխել է դիմացի մայթ և նկարում ու տուգանում է Մաշտոցի 5 ավտոկանգառում «եղևնաձև» կայանող վարորդներին:
ՃՈ-ում ասում են, որ կայանելու ձևը փոխելու համար պետք է նամակ գրել վարչապետ [url=https://web.facebook.com/Karen.Karapetyan/?pnref=story]Կարեն Կարապետյանին[/url]: Իսկ դա նշանակում է, որ առնվազն մեկ ամիս մարդկանց շարունակելու են տուգանել:
Իմ մոտավոր հաշվարկներով, օրական մոտ 5 միլիոն դրամի մասին է խոսքը, հետևաբար, ենթադրում եմ, որ շատ դժվար կլինի գտնել քաղաքաշինական թղթերը:
Զգուշացրեք Ձեր բարեկամներին, ընկերներին և ծանոթներին, որ իզուր չտուգանվեն:
PS - Չեն տուգանվում միայն նրանք, ովքեր փակում են իրենց համարանիշները»:
[img]http://shamshyan.com/ups/images/0613377001490774662987987.jpg[/img]


