211652_close_icon
views-count2448 դիտում article-date 11:41 29-03-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Մալթա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մալթայի Հանրապետություն՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Գագաթնաժողովին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Նմանատիպ նյութեր