211652_close_icon
views-count5341 դիտում article-date 13:29 27-03-2017

Հենրիխ Մխիթարյան. Ես չեմ կարող միշտ առաջ տանել Հայաստանի հավաքականին

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է ԱԱ-2018-ի ընտրական փուլում Ղազախստանի նկատմամբ տարած հաղթանակը (2:0) «Չեմ անդրադառնա իմ մարզավիճակին, դա պետք է ուրիշներն անեն: Ես փորձում եմ ամեն ինչ անել` հավաքականին օգնելու համար: Երբեմն ստացվում է, երբեմն` ոչ: Սակայն ես չեմ կարող մշտապես առաջ տանել թիմին իմ ետևից, տղաները պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն և փոխարինեն ինձ: Հաղթանակից հետո հանդերձարանում բոլորն ուրախ էին, սակայն ոչ ոք ուրախությունից չէր գոռում: Մենք հոգնած ենք, քանի որ շատ ուժ սպառեցինք` ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև` բարոյապես», ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր