211652_close_icon
views-count3168 դիտում article-date 11:31 27-03-2017

Եվրոպայի հեռարձակողների միությունը պաշտպանելու է «Եվրատեսիլ»-ում Ռուսաստանի մասնակցության իրավունքը

Եվրոպայի հեռարձակողների միությունը գտնում է, որ «Եվրատեսիլ-2017» մրցույթի բոլոր մասնակիցներն էլ իրավունք ունեն մասնակցել մրցույթին և հետևելու է, որպեսզի Ռուսաստանը ևս իր ներկայացուցիչը ունենա այնտեղ։ Այդ մասին Tagesspiegel թերթին տված հարցազրույցում ասել է «Եվրատեսիլ»-ի կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ֆրանկ-Դիտեր Ֆրայլինգը։ «Հենց սկզբից էլ մենք հասկացրել ենք, որ սպասում ենք, որպեսզի մրցույթի նախընտրական փուլերն անցած բոլոր մասնակիցները ելույթ ունենան մրցույթում։ Նույնիսկ, եթե ՌԴ թեկնածուի մուտքն արգելող որոշումը ուժի մեջ մնա, հանձնաժողովը փորձելու է երաշխավորել և այնպես անել, որ Ռուսաստանը, ամեն դեպքում, մասնակցի մրցույթին»,-ասել է նա։ Այս տարի Ռուսաստանը «Եվրատեսիլ»-ում պետք է ներկայացնի Յուլյա Սամոյլովան՝ «Flame is burning» երգով։ Ուկրաինայի իշխանություններն արգելել են երգչուհուն մուտք գործել երկիր, քանի որ վերջինս այցելել է Ղրիմ։

Նմանատիպ նյութեր