211652_close_icon
views-count2839 դիտում article-date 10:39 25-03-2017

Առաջնայինն, իհարկե, բռնությունը և ցանկացած տեսակի ահաբեկչական գործողությունը կանխելն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՕՐՕ-ն այս օրերին միջազգային հանրության աջակցությունն է ակնկալում Սամվել Բաբայանի հարցում, բայց ապարդյուն։ Մեզ հասած տեղեկություննրով` ՕՐՕ-ն բոլոր դեսպաններին փորձել է ներքաշել այս պատմության մեջ, աջակցություն ստանալ, Սամվել Բաբայանին հռչակել քաղբանտարկյալ, սակայն չի ստացվել։ Բոլորի մոտ ընդհանուր դիրքորոշումը այն է, որ Սամվել Բաբայանն ահաբեկչություն է ծրագրել։ Երեկ «Ժամանակ»-ի հարցին, թե ինչպես է ԵՄ-ն վերաբերվում Բաբայանի ձերբակալությանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին արձագանքել է. «Բոլոր վեճերն ու տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, դատարանում... Օրինապահ մարմինները պետք է թափանցիկ գործեն, որպեսզի բացառվի դրանց քաղաքական բովանդակություն հաղորդելը և քաղաքացիներն ու ընտրողները ևս մեկ անգամ վստահ լինեն օրենքի գերակայության մեջ։ Բայց առաջնայինն իհարկե բռնությունը և ցանկացած տեսակի ահաբեկչական գործողությունը կանխելն է»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր