211652_close_icon
views-count2858 դիտում article-date 12:54 25-03-2017

Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 33.9 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ

Մարտի 20-24-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 68,404,509 դոլար 482.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 86,947,111 ԱՄՆ դոլար 484.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ կայքից։ Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 16,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 483,69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,580,476 եվրո 518.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,694,617 եվրո 523.17 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 899,100,646 ՌԴ ռուբլի 8,36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 382,958,043 ՌԴ ռուբլի 8,46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Մարտի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33.9 մլն ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր