211652_close_icon
views-count37494 դիտում article-date 12:31 24-03-2017

Սրբապղծություն՝ Շիրակի մարզում. անհայտ անձը կամ անձինք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում դանակով պատռել են մեծ թվով սրբապատկերներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 24-ին, վանդալիզմ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Անհայտ անձը կամ անձինք Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում պատռել են սրբապատկերների մեծ մասը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին եկեղեցի են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերականգնվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու նրա ընտանիքի անդամների ջանքերով։ Խաչերի օծման ու տեղադրման արարողությունն իրականացվել էր 2014 թվականին, իսկ 2015-ին տեղադրվել էր եկեղեցու փոքր զանգը։ Ամենափրկիչ եկեղեցին համարվում է Գյումրու խորհրդանիշներից; Ավելի քան 31 մետր բարձրություն ունեցող եկեղեցին կառուցվել է 1860-աններին և այժմ իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ։ Մանրամասները՝ քիչ ուշ։ Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր