211652_close_icon
views-count1731 դիտում article-date 11:43 24-03-2017

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը, մարտի 25-27-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդիպելու է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Նմանատիպ նյութեր