5626 դիտում
13:26 05-07-2016
Հայաստանի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով հուլիսի 7-9-ը ՀՀ կառավարական պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Որոշումը տեղադրվել է ՀՀ վարչապետի համապատասխան կառավարության egov.am կայքում:
Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և այլք:
Հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ վարչապետը, իսկ ռուսական կողմինը` ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Նմանատիպ նյութեր
5180 դիտում
16:07 08-07-2016
Սանկտ Պետերբուրգում կայացել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը
2040 դիտում
11:43 24-03-2017
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
3954 դիտում
14:18 27-07-2018
Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Այս բաժնից
916 դիտում
23:56 25-01-2025
ԱՄՆ-ը դադարեցրել է գենդերային չեզոք «X» նշանով անձնագրերի տրամադրումը
892 դիտում
23:35 25-01-2025
Տուսկի սպառնալիքները ցույց են տալիս, թե ինչ արժե արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովա
829 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ