211652_close_icon
views-count1446 դիտում article-date 15:47 23-03-2017

Սիրիական բանակը վերականգնել է Ալ-Մագազիլի նկատմամբ վերահսկողությունը

Սիրիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներին հաջողվել է մի քանի օր ընթացած դաժան մարտերի արդյունքում հետ գրավել Դամասկոսի արևելյան հատվածում գտնվող Ալ-Մագազիլ արդյունաբերական գոտին և լիակատար վերահսկողություն սահմանել այնտեղ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ Ալ-Մագազինը գտնվում է Ջոբհարից /այն 2012 թ-ից գտնվում է ահաբեկիչների հսկողության ներքո/ դեպի հյուսիս ընկած հատվածում։ Մարտերի ժամանակ «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման գրոհայիններն ընկել են սիրիական ուժերի շրջափակման մեջ, իսկ օդային հարվածների շնորհիվ սիրիական բանակը հետզհետե նեղացրել է շրջափակման օղակը և այսօր առավոտյան վերջնականապես ոչնչացրել ահաբեկիչներին։

Նմանատիպ նյութեր