35149 դիտում
18:55 22-03-2017
ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատեց Սամվել Բաբայանի ձերբակալությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/22/1062270/]ձերբակալության լուրը[/url]:
ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ ասվում է. «Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։
Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։
Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար եւ հանդիսանում է ռազմամթերք։
Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները։
Նախաքննությունը շարունակվում է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
39909 դիտում
01:20 30-05-2019
Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ․ ահազանգ Բաբայանի գրասենյակից
2932 դիտում
23:49 03-04-2019
Սամվել Բաբայանը ներքին կայունության ամենամեծ ջատագովն է. Սամվել Բաբայանի գրասենյակը կրկին կոչ է անում
Այս բաժնից
400 դիտում
11:52 26-04-2024
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)
352 դիտում
11:18 26-04-2024
Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ոստիկանություն