1907 դիտում
09:44 22-03-2017
Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը հայտնվել է գոյության խնդրի առաջ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Վիկտոր Դալլաքյանի հիմնած Politinfo.org կայքը ֆինանսական խնդիրներ ունի և առաջիկայում կարող է դադարեցնել գործունեությունը։ Ֆինանսների սղության պատճառով որոշ աշխատողներ արդեն ազատվել են աշխատանքից։
Սամվել Բաբայանի կողմից Սեյրան Օհանյանի և Վիկտոր Դալլաքյանի համագործակցությունը կասեցնելուց հետո վերջինիս քաղաքական ծրագրերն ու նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը նույնպես հայտնվել են գոյության խնդրի առաջ։
ֆինանսական աղբյուրների բացակայությունն էլ կարող է այն փակման բերել։ Վիկտոր Դալլաքյանն ինքը չի ցանկանում հրապարակային գործունեություն իրականացնել ու առայժմ ընդհատակ է անցել։
Երեկ մենք փորձեցինք այս խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ այդ կուսակցության փոխնախագահ Էդուարդ Անտինյանից։ Վերջինս հերքեց, որ իրենք նման խնդիրներ ունեն։ «Ոչ, դա ճիշտ չէ։ Ոչ կուսակցությունը, ոչ «Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը, ոչ էլ կայքը որևէ փոփոխության չեն ենթարկվի»,- պատասխանեց նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3658 դիտում
10:43 22-07-2014
Վիկտոր Դալլաքյանի դուստրը՝ ՊՆ֊ում․ Ժամանակ
4153 դիտում
10:19 29-07-2014
Վիկտոր Դալլաքյանի դստերը հեռացրել են աշխատանքից․ Ժամանակ
3444 դիտում
09:33 20-10-2016
Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությանը ֆինանսավորո՞ւմ է Անդրանիկ Նիկողոսյանը. «Ժամանակ»
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»