211652_close_icon
views-count3152 դիտում article-date 20:45 21-03-2017

Եվրոպացի պատգամավորներն հետաքրքրված են Արցախով

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Թագավորության դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին այսօր հանդես են եկել մամլո ասուլիսով: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, ողջունելով ներկաներին, ասել է, որ բելգիացի պատգամավորներն, հերթական անգամ այցելելով Արցախ, մեծ տպավորություններ են ստացել: Անդրե դե Բյուս դե Վարնաֆն իր խոսքում ասել է, որ իրենց համար ուրախալի է Արցախ գալը և անձամբ այստեղ իրականությունը տեսնելն ու բացահայտելը: «Մենք հետաքրքրված ենք Արցախով: Սա այն երկիրն է, որտեղ կան իրական ժողովրդավարական արժեքներ. մարդիկ պայքարում են այդ արժեքների պահպանման ու զարգացման համար:Այստեղ գործում է մտքի, խոսքի, գաղափարի ազատությունը. դրանք եվրոպական արժեքներ են և շատ կարևոր: Մեր այցի նպատակը նաև այն է, որպեսզի տեսնենք, թե Արցախում մարդիկ ինչպես են ապրում ու պայքարում իրենց ազատության, արդարադատության և ժողովրդավարական արժեքների համար: Ինքս արդեն երրորդ անգամն է, որ Արցախում եմ. ես այստեղ մեծ առաջընթաց եմ տեսնում: Բարձրաստիճան այրերի հետ մեր հանդիպումներից մենք շատ բան իմացանք. այստեղ մեծ տեմպերով զարգանում է մշակութային կյանքը, առողջապահության ոլորտում լուրջ առաջընթացներ է գրանցվել»,- ասել է Անդրե դե Բյուս դե Վարնաֆը և հավելել, որ Արցախ գալու իրենց նպատակը ժողովրդավարական այս երկիրը բացահայտելը չէ միայն, այլ նաև արցախցիների հետ համագործակցության և շփման եզրեր գտնելը: «Մենք պիտի համագործակցենք 3 ոլորտների ուղղությամբ՝ առողջապահության, մշակույթի և զբոսաշրջության»,-նշել է Անդրե դե Բյուս դե Վարնաֆը: Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր Պիեռ Կոմպանին էլ ընդգծել է. «Ես այստեղ հասկացա, որ արցախցիներն անջատողականներ չեն. դուք ձեր պայքարն իրականացնում եք հանուն արժեքների: Հանուն ազատությանն և անկախության դուք ստիպված եք եղել շատ մեծ գին վճարել: Իրական ժողովրդավարությունը դուք վաստակել եք: Հավաստիացնում եմ ձեզ, որ ձեր պայքարում դուք մենակ չեք»: [url=http://artsakhpress.am/arm/news/63856/european-lawmakers-are-interested-in-artsakh.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր