Նուլանդը եվրոպացի գործընկերներից ներողություն է խնդրել. տեսանյութ
Համացանցում հայտնվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի և Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի հեռախոսազրույցի տեսագրությունը, որի ժամանակ պետքարտուղարի տեղակալը Եվրամիության հասցեին կոպիտ արտահայտություն է արել:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակին հաստատել է այդ տվյալը:
ԵՄ հասցեին արված կոպիտ արտահայտության համար Վիկտորյա Նուլանդը ներողություն է խնդրել եվրոպացի գործընկերներից: