211652_close_icon
views-count25982 դիտում article-date 19:36 21-03-2017

Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով հետաքննություն է սկսվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ մարտի 20-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 01:40-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի 34 NF 169 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 42-ամյա Արման Մելքոնյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը և թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը: Վթարի հետևանքով Ա. Մելքոնյանը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, իսկ հրշեջ- փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դարձի բերել այն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր