211652_close_icon
views-count2498 դիտում article-date 10:28 18-03-2017

Վարդավանքի գյուղապետի ընտրություններում կրկին մեկ թեկնածու մնաց. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Վարդավանք համայնքում մարտի 26-ին տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ տեղի կունենան։ Վարդավանքի բնակիչները կրկին գյուղապետ պիտի ընտրեն։ Նշենք, որ փետրվարի 12-ին այստեղ նույնպես արտահերթ ընտրություններ էին նշանակված՝ նախորդ տարի նախկին գյուղապետի մահվան հետ կապված։ Փետրվարին կայացած ընտրություններին առաջադրված միակ թեկնածուն՝ դաշնակցական Համլետ Թորոսյանը, չէր ընտրվել՝ 49 ընտրողից 35-ը դեմ էին քվեարկել նրան։ Սրան հաջորդեց կրկին արտահերթ ընտրությունների նշանակումը, որից հետո ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ երկու թեկնածու էր առաջադրվել։ Նրանցից մեկը ՀՀԿ-ի կողմից առաջադրված Կարինե Մարգարյանն է, մյուսը՝ անկուսակցական, ինքնառաջադրված Վալերի Ղազարյանը, ով, սակայն, մինչ գրանցվելը ինքնաբացարկ է ներկայացրել։ Այս պահին կրկին նախորդ իրավիճակի պես է՝ միայն մեկ թեկնածու կա և պարզ չէ, թե այս թեկնածուի օգտին այս անգամ համագյուղացիները ավելի շատ կողմ կամ դեմ կքվեարկեն։ Թերևս, մեկ թեկնածուի գոյությունն այս համայնքում վերջինիս ընտրվելու 100%-անոց շանս չի ապահովում»։ [b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր