211652_close_icon
views-count2250 դիտում article-date 14:54 17-03-2017

ԱՄՆ-ի պետքարտուղարը չի բացառել Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում Փհենյանի հետ ռազմական հակամարտություն ունենալ, սակայն նրա կողմից իրականացվող միջուկային ծրագիրը ԱՄՆ-ն դիտարկում է որպես ուղիղ սպառնալիք իր դեմ, հաղորդում է Interfax-ը։ «Անշուշտ, մենք չենք ուզում, որպեսզի բանը հասնի ռազմական հակամարտությանը, սակայն եթե նա իր միջուկային ծրագիրը հասցնի մինչև սպառնալիքի մակարդակի, ապա մենք կարծում ենք, որ դա կպահանջի կոնկրետ գործողություններ»,-ասել է Թիլլերսոնը Հարավային Կորեայի ԱԳ նախարար Յուն Բյոն Սեի հետ հանդիպմանը։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ամեն դեպքում, Վաշինգտոնը ուսումնասիրում է Փհենյանի դեմ կիրառվելիք դիվանագիատական, ինչպես նաև տնտեսական միջոցառումների տարբերակներ։ Վերջինս հավելել է, որ Նահանգների ռազմավարական համբերությունը Հյուսիսային Կորեայի դեմ ավարտվել է։

Նմանատիպ նյութեր