9756 դիտում
23:01 15-10-2017
ԱՄՆ-ի պետքարտուղարը հաստատել է, որ Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հանդեպ քաղաքականությունը ավելի կխստացվի.
ԱՄՆ-ի արտգործնախարար Ռեքս Տիլերսոնն այսօր ներկայացրել է երկրի ռազմավարությունը Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի հանդեպ: Նա հայտնել է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները կխստացվեն, Իրանի համար կարող են պատրաստել նոր համաձայնագիր՝ միջուկային ծրագրի վերաբերյալ, իսկ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունը կշարունակվի մինչև «առաջին ռումբերը»:
Հյուսիսային Կորեայի առումով Տիլերսոնը նշել է, որ բանակցությունները հնարավոր են: ԱՄՆ-ը կշարունակի դիվանագիտական ջանքեր թափել ճգնաժամը հաղթահարելու համարր, քանի դեռ առաջին ռումբերը չեն ընկել: «Նախագահը ինձ հստակ հասկացնել տվեց, որ ցանկանում է այս հարցը դիվանագիտական ուղիով լուծել և չի ձգտում պատերազմի:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Տրամպը ներկայացրել էր Վաշինգթոնի նոր, ավելի կոշտ ռազմավարությունը Թեհրանի հանդեպ: Ամերիկյան նախագահը հրաժարվել էր հաստատել Թեհրանի կողմից միջուկային ծրագրի համաձայնագրի կատարումը և խոստացել այդ ծրագրում փոփոխություններ կատարել:
Նմանատիպ նյութեր
2640 դիտում
14:54 17-03-2017
ԱՄՆ-ի պետքարտուղարը չի բացառել Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը
Այս բաժնից
919 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ
1072 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
931 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի