211652_close_icon
views-count4489 դիտում article-date 15:58 16-03-2017

Ինչո՞ւ 1973 թվականի մարտին ամերիկյան զորքերը լքեցին Վիետնամը․ հետաքրքիր տեղեկություններ

Վիետնամյան պատերազմը սկսվեց 1964 թ. օգոստոսի 2-ին Տոնկինյան ծոցում տեղի ունեցած պատահարի պատճառով։ Վիետնամի Ժողովրդավարական Հանրապետության նավերը կրակ բացեցին ամերիկյան ականակիրների վրա, որոնք օգնություն էին ցույց տալիս հարավվիետնամական զորքերին ընդդեմ ապստամբների։ Հյուսիսային Վիետնամը (ՎԺՀ) ստացավ սոցիալիստական պետությունների օժանդակությունը (ԽՍՀՄ, Չինաստան, ԿԺԴՀ և այլն), իսկ Հարավային Վիետնամը՝ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Թաիլանդի և այլն։ Այս պատերազմը ԱՄՆ-ի համար ծանր փորձություն եղավ։ Երկիրը ցնցվեց հակապատերազմյան ցույցերով։ Այդ ժամանակ Վիետնամում ԱՄՆ-ն բավականին մեծ կորուստներ ունեցավ։ 1973 թ. հունվարի 27-ին կնքվեց Փարիզյան խաղաղության համաձայնագիրը, որի համաձայն ամերիկյան զորքերը պետք է լքեին Վիետնամը։ Երկու ամիս անց ամերիկյան զորքերը արդեն լքել էին Վիետնամը։ Դրանից հետո բախումները Հյուսիսի և Հարավի միջև շարունակվեցին։ Հետզհետե Հարավային Վիետնամի հյուսիսային նահանգները սկսեցին անցնել ՎԺՀ-ի իշխանության տակ։ Համոզվելով, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում կրկին պատերազմի մեջ մտնել, 1975 թվականին Հանոյը վերջնական հարված հասցրեց Սայգոնին։ Այս պատերազմը ցնցեց ամերիկյան հասարակությանը և բերեց խոշոր բարեփոխումների։ Հետպատերազմյան ճգնաժամը շարունակվեց ևս 10 տարի։ Նրան փոխարինեց Աֆղանական ճգնաժամը։

Նմանատիպ նյութեր