211652_close_icon
views-count25687 դիտում article-date 17:26 14-03-2017

«ՀՀԿ-ն առաջադրել է պատգամավորների թեկնածուների, ովքեր լռության ուխտավորներ են». Նիկոլ Փաշինյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավին հայտարարեց, թե Հայաստանում հուսահատության ճգնաժամի հեղինակը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է։ «Նրանք խնդիր են դրել այս ընտրությունների արդյունքում ավելի խորացնել ՀՀ-ում հաստատված հուսահատության ճահիճը՝ դրանում իրենց գործունեությունը բարեհաջող շարունակելու համար»,-ասաց նա: Փաշինյանի խոսքով՝ ՀՀԿ-ն այս ընտրություններին առաջադրել է պատգամավորների թեկնածուների, որոնց անվանեց «լռության ուխտավորներ»: «Դրանք մարդիկ են, ովքեր 5-10, նույնիսկ 15 տարի մի նախադասություն անգամ չեն արտասանել ԱԺ ամբիոնից, հիմա ՀՀԿ-ն նրանց մատուցում է ձեզ որպես պատգամավորի թեկնածու և կոչ անում նրանց ընտրել, որպեսզի նրանք 5 տարի ևս իրենց լռության ստաժը ավելացնեն»,-ասաց նա: «Ելք» դաշինքի անդամը նշեց, թե ԱԺ պատգամավորի աշխատավարձը 5 տարում կազմում է 30-35 մլն դրամ: «Հիմա դուք կարո՞ղ եք բացատրել, թե ինչու են պատգամավորների թեկնածուները 5-6 մլն դոլար ծախսում, որ գնան 30 մլն դրամի աշխատավարձի համար, միայն մի պարզ բանի, որ թալանի հնարավորությունները շատանան»,-ասաց նա և եզրափակեց, թե այս իրավիճակից ելք կա՝ քվեարկել «Ելքի» դաշինքի օգտին: Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+

Նմանատիպ նյութեր