211652_close_icon
views-count3621 դիտում article-date 13:59 14-03-2017

Չեմպիոնների լիգա. Այսօր «Լեսթերի» հերթն է հրաշք գործել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի 2 պատասխան հանդիպում: Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի պորտուգալական «Պորտուին»: Իտալացիները առաջին խաղում հաղթել էին 2:0 հաշվով և արտառոց ինչ որ բան տեղի չունենալու դեպքում հանգիստ պետք է հաղթահարեն պորտուգալական արգելքը: Մյուս խաղում Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» կընդունի «Սևիլիային»: Իսկ այստեղ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Առաջին խաղում` Իսպանիայում, «Լեսթերը» պարտվեց 1:2 հաշվով: Սակայն դա թիմի վերջին խաղն էր Կլաուդիո Ռանիերիի գլխավորությամբ: Իտալացուն պաշտոնանկ անելուց հետո «Լեսթերը» հիշեցրեց իր չեմպիոնական կարգավիճակի մասին` ԱՊԼ-ում 2 անընդմեջ հաղթանակ տանելով, այդ թվում` «Լիվերպուլի» նկատմամբ: Այնպես որ, անգլիացիներն այսօր կարող են շարունակել իրենց հաղթարշավը: 2 հանդիպումն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: [b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր [/b]«Յուվենտուս» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա) «Լեսթեր» (Անգլիա) - «Սևիլիա» (Իսպանիա)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր