211652_close_icon
views-count73149 դիտում article-date 10:09 14-03-2017

Տավուշի մարզի Բագրատաշենի անցակետին հարակից տարածքում աշխատող 3 տասնյակից ավելի քաղաքացիների հույսը ՀՀ վարչապետն ու Մաքսային ծառայության ղեկավարն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 13-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Տավուշի մարզում՝ Բագրատաշենի անցակետի մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի խումբ ապահովագրական ընկերությունների աշխատակիցներ արդարացիորեն բարձրաձայնում էին, որ մաքսատան տարածքում տեղակայվել է գրասենյակ, որը զբաղվում է ՀՀ սահմանը հատող ավտոմեքենաների ապահովագրմամբ։ Ապահովագրական ընկերությունների աշխատակիցները ֆոտոլրագրողին հայտնեցին, որ նշված ընկերությանը արտոնություններ են տրվել, քանի որ այն գործում է մաքսատան տարածքում և իրենք պահանջում են, որպեսզի գրասենյակը գործունեություն ծավալի մաքսատան տարածքից դուրս, որտեղ տեղայակված են այլ ապահովագրական ընկերությունների գրասենյակները և բոլորն աշխատեն իրավահավասար պայմաններում։ Նրանք հիշեցրին, որ անցակետի վերաբացման ժամանակ հայտարարվել էր, որ մաքսատան տարածքում ոչ մի ընկերություն իրավունք չունի գործունեություն ծավալել։ Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցներին հանդիպեց մաքսատան պետ Սողոմ Մելիքսեթյանը։ Վերջինս նրանց հավաստիացրեց, որ տվյալ ընկերությունը ներկա պահին չի գործում։ Պարզապես 2 օր առաջ նշված ընկերության ներկայացուցիչները տեղադրել են համակարգիչը, կնքել մի քանի ԱՊՊԱ պայմանագիր՝ ստուգելու համար, թե արդյոք ծրագիրը նորմալ է աշխատում, թե ոչ, տեղադրել գույքը, և հետո կառավարության որոշումից հետո կկարողանան աշխատել։ Ակցիայի մասնակիցների հույսը վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն է, քանի որ վստահ են, որ ոչ վարչապետը, ոչ մաքսայինի պետը տեղեկացված չեն խնդրին, ու եթե նրանք իմանան, կլուծեն խնդիրը, իսկ մեղավորներն էլ պատասխանատվության կենթարկվեն։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ խնդրի մասին արդեն տեղեկացվել է Վ. Հարությունյանը, ում կարգադրությամբ Երևանից արդեն աշխատանքային խումբ է մկենում նշված մաքսակետ, որպեսզի տեղում ծանոթանան քաղաքացիների բարձրացրած խնդրին ու լուծվի այդ հարցը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր