211652_close_icon
views-count7792 դիտում article-date 23:32 13-03-2017

Արմեն Մկրտչյան. Կարող էինք եւս մի քանի մեդալ նվաճել

Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի համար Ստամբուլի միջազգային մրցաշարն առաջին ստուգատեսն էր նոր պաշտոնում: Մարզիչն ընդհանուր առմամբ դժգոհ չէ ըմբիշներից. «Յուրաքանչյուրը գոտեմարտեց իր չափով: Բավական ուժեղ մրցաշար էր: Բոլոր տղաներին կասեմ իրենց սխալներն ու հանձնարարություններ կտամ: Գործնական գոտեմարտերը միշտ ավելի ճիշտ են ցույց տալիս թերությունները: Մեր տղաները պետք է ֆիզիկապես ավելի լավ պատրաստվեն, արագություն ունենան, շատ շնչեն: Տղաներից դժգոհ չեմ, բայց ավելին էի սպասում: Կցանկանայի ոսկե մեդալ նվաճեինք: Եվրոպայի առաջնությունից առաջ սա փորձնական մրցաշար էր` մեզ ստուգելու եւ սխալները գտնելու համար: Առաջիկայում հավաք կունենանք Վլադիկավկազում: Ընդլայնված կազմի ըմբիշների հետ միշտ միասին ենք լինելու, որ կարողանանք հարկ եղած դեպքում փոխարինող ունենալ»,-ասաց Արմեն Մկրտչյանը: Թուրքիայում կայացած Յաշար Դոգուի մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել էր մեկ բրոնզե եւ մեկ արծաթե մեդալ:

Նմանատիպ նյութեր