211652_close_icon
views-count4355 դիտում article-date 09:29 13-03-2017

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց, կիրառել նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ. ԱՀ ՊՆ

Մարտի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրաադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: [img]http://shamshyan.com/ups/images/0245804001489382831473473.jpg[/img]

Նմանատիպ նյութեր