211652_close_icon
views-count3242 դիտում article-date 13:09 11-03-2017

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Ադրբեջան

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջե Կասպշիկը, Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին, Իգոր Պոպովը և Ռիչարդ Հոգլանդն այսօր ժամանել են Ադրբեջան։ Այդ մասին հայտնում է trend.az-ը։ Բքվում նրանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Զրույցում Ի. Պոպովը նշել է, որ չնայած խմբում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նոր ներկայացուցիչներ ունեն, այդուհանդերձ, ՄԽ-ի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում չի փոխվել։ Համանախագահները մարտի 27-ին կայցելեն Հայաստան։

Նմանատիպ նյութեր