211652_close_icon
views-count4395 դիտում article-date 11:14 10-03-2017

ՀՀ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից. նոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Օլեգ Եսայանը ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Օլեգ Եսայանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Տեղանյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Վարդան Տողանյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա):»։

Նմանատիպ նյութեր