Նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել է Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից. նրա փոխարեն նշանակվել է Արմեն Ղևոնդյանը
Օլեգ Եսայանը հետ կանչվեց Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Նա հետ է կանչվել Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից
Եսայանի փոխարեն Բելառուսում ՀՀ դեսպան եւ Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Արմեն Ղեւոնդյանը: