211652_close_icon
views-count87995 դիտում article-date 15:08 09-03-2017

Ուղեփակոցի բացակայության պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում. բախվել են էլեկտրաքարշն ու MAN «ցեմենտավոզը». կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատ քաղաքի Բանավան թաղամասում՝ Արարատի ցեմենտի գործարանի հարևանությամբ անցնող երկաթուղային գծանցումում բախվել են Կոտայքի Նոր Արտամետ գյուղի բնակիչ, 29-ամյա Էդվարդ Մարգարյանի վարած MAN մակնիշի C 947 NM 123 համարանիշի և Երևանի բնակիչ, 52-ամյա Գագիկ Եղիազարյանի վարած ВԼ10-825 համարանիշի էլեկտրաքարշը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով MAN մակնիշի ավտոմեքենայի կցորդը, որում բարձված է եղել մոտ 30 տոննա ցեմենտ, պոկվել և ընկել է գնացքի գծերի վրա, իսկ MAN-ի առջևի մասն էլ պոկվել և հայտնվել է գծերի հարևանությամբ՝ լճակի մեջ։ Վթարի հետևանքով MAN-ի վարորդը տեղի բնակիչների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և մինչ կժամանեին Արարատի հիվանդանոցի բժիշկները, քաղաքացիներն իրենց ուժերով օգնություն են ցուցաբերել, որից հետո նրան տեղափոխել են Արարատի հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Այս պահին տեղում հսկողություն են իրականացնում ՃՈ տեսուչներ Նշան Հակոբյանն ու Տարոն Մալխասյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ հետաքննիչ Գրիգոր Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածը մի իսկական պատուհաս է դարձել թե վարորդների, թե գնացքավարների և թե քաղաքացիների համար։ Եթե ԽՍՀՄ տարիներին նշված հատվածում եղել է ուղեփակոց, ապա, չգիտես ինչու, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո որ մի ծալապակասի ուղեղով անցել է, որ ուղեփակոցը անհետացել է։ Իսկ եթե ուղեփակոցը տեղադրվի, ապա վթարները կպակասեն նշված հատվածում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար, Փրկարար ծառայության փոխգնդապետ Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ։ Այս պահին սպասում են, որպեսզի վթարի վայր ժամանեն հատուկ մասնագետները, որպեսզի երկաթգծի վրայից հեռացվի 30 տոննանոց ցեմենտը, ինչից հետո երթևեկությունը կվերականգվի նշված հատվածում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր