211652_close_icon
views-count144649 դիտում article-date 12:58 09-03-2017

Երևանում աղմկահարույց ինքնասպանությունից առաջ 41-ամյա դասախոսը իրեն ունեզրկելու մեջ մեղադրել է ՀՀ առաջին նախագահի եղբոր տղային և Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներից մեկին

Մարտի 7-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Երևանում 41-ամյա կնոջ ինքնասպանության վերաբերյալ, ում մոտ հայտնաբերվել էր նամակ-երկտող՝ ուղղված հարազատներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ինքնասպանություն գործած կինը եղել է բարձր ինտելեկտի տեր անձնավորություն, մտավորական է եղել և երկար տարիներ դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում, ինչպես նաև Հայ-Ռուսական սլավոնական համալսարանում՝ արաբերեն։ Ինքնասպանությունից շաբաթներ առաջ այդ կինը՝ Վարդուհի Սարոյանը, [url=http://www.yerkir.am/news/view/123704.html]yerkir.am[/url] էլեկտրոնային լրատվամիջոցին հարցազրույց էր տվել և հայտնել, որ 2014թ. օգոստոսին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից վարկային փաթեթը տեղափոխվել է «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ, իսկ 2014 թվականի նոյեմբերից սկսած` Տիգրան Տեր-Պետրոսյանը չի կատարել վարկային պարտավորությունները: «Ստացվում է, որ նրանք, չարամտորեն ինձ մոլորեցնելով, ի սկզբանե գրավադրել և ստացել են գումարները, ապա նաև չեղարկված փաստաթղթով կատարել են երկրորդ գործարքը, այսինքն` բանկից բանկ են տեղափոխել ինձ պատկանող գույքը»,- ասել էր Վ. Սարոյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը, ով ըստ իր հայտարարության, ունեզրկվել էր, ըստ կասկածների՝ ինքնասպանություն է գործել Երևանի բնակիչներ՝ Տիգրան Տեր-Պետրոսյանի և Տիգրան Տեր-Մարգարյանի պատճառով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Տեր-Պետրոսյանը գտնվում է հետախուզման մեջ, իսկ նա ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան է։ Իսկ Տ. Տեր-Մարգարյանը ինքնասպանություն գործած Վ. Սարոյանի քրոջ ամուսինն է, ով ազգային ժողովի պատգամավորության թեկնածու է։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ այս պահին տեղի ունեցած ինքնասպանության փաստով ձեռնպահ է մնում որևէ տեղեկություն հայտնելուց, քանի որ ինքն այս մասին տեղեկացել է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ից և ոչինչ չի կարող ասել դրա վերաբերյալ՝ խոստանալով դեպքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ հայտնել հետագայում։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/08/1060916/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 7-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել էին Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ քննիչ Հայկ Ռափյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր նույն շենքի բնակչուհի՝ 41-ամյա Վ. Ս.-ն, ով ինքնասպանություն գործելու նպատակով թիվ 13/1 կիսակառույց շենքի 4-րդ հարկից ցած է նետվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է երկտող՝ ուղղված հարազատներին, քրոջ երեխաներին, որտեղ գրված է, որ իր քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեն, ինքը սիրում է բոլորին և այլն։ [b]ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0984496001489050641973179.jpg[/img] [b]Հետախուզման մեջ գտնվող Տիգրան Տեր-Պետրոսյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0523986001489050681661938.jpg[/img] [b]Ինքնասպանություն գործած 41-ամյա Վարդուհի Սարոյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0266672001489051011311828.jpg[/img] [b]Փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0860853001489051794968053.png[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր