211652_close_icon
views-count28253 դիտում article-date 18:50 23-09-2014

Կոտայքի մարզում 21-ամյա հրշեջն ինքնասպանությունից առաջ SMS էր ուղարկել, իսկ դեպքի վայրում հայտնաբերվել է նամակ

Երեկ՝ սեպտեմբերի 22֊ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզական֊Բջնի ավտոճանապարհին գտնվող ամառանոցներից մեկի այգում ծառից տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր ծիրանի ծառից կախված հայտանբերել են 21֊ամյա Տիգրան Խաչատրյանի դին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, իրավապահները հայտնաբերել են երկտող, որի մեջ գրված է եղել․ «Ծնողներ ջան խնդրում եմ ինձ ներեք, լավ մնացեք, ես որոշել եմ իմ անելիքը, եղբորս ու հարսիկիս կպաչեք և այլ»։ Գ․ Շամշյանի տղեկություններով, ինքնասպանությունից առաջ Տ․ Խաչատրյանը, ով աշխատում էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ֊փրկարարականի ջոկատում, որտեղ ի դեպ աշխատում է նաև նրա հայրը, SMS հաղորդագրություն է ուղարկել իր գործընկեր Աշոտ Սողոմոնյանին տեղեկացնելով, որ ինքը գնում է վերջ տա իր կյանքին։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Չարենցավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական։

Նմանատիպ նյութեր