211652_close_icon
views-count3279 դիտում article-date 13:29 08-03-2017

Չինաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի ու Սաուդյան Արաբիայի հաշտեցման գործում

Չինաստանը պատրաստ է միջնորդությամբ հանդես գալ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև տարաձայնությունների հարթեցման հարցում, եթե նման անհրաժեշտություն առաջ գա, հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, փոխանցում է ria.ru-ն։ «Մենք հույս ունենք, որ Սաուդյան Արաբիան ու Իրանը կկարողանան լուծել իրենց հակամարտությունը իրավահավասար ու բարեկամական խորհրդակցությունների միջոցով։ Չինաստանը Սաուդյան Արաբիայի և Իրանի ընդհանուր բարեկամն է և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ստանձնել միջնորդի դերը»,-ասել է նախարարը։ Հիշեցնենք, որ Էր-Ռիադի ու Թեհրանի միջև հարաբերությունները մնում են լարված 2016 թվականի հունվարին դիվանագիատական կապերը խզելուց հետո։ Դրանց նախորդել էին Իրանում սաուդյան դիվանագիտական հաստատությունների վրա իրականացված հարձակումները, որոնք տեղի էին ունեցել Սաուդյան Արաբիայում իրանցի հայտնի քարոզիչ Նիմրա ան-Նիմրայի գլխատման ֆոնին։

Նմանատիպ նյութեր